5 ապրիլի 2013 - 18:40 AMT
Սենոր Հասրաթյան. Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները թռիչքներ իրականացնում են, բայց սահմանից 20 կմ հեռու

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական 2 ռազմական ինքնաթիռ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի և Ակնայի /Աղդամ/ հատվածի երկայնքով թռիչքներ են իրականացնում: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց. «Թռիչքներ իրականացվում են, բայց սահմանից 20 կմ խորությամբ դեպի ադրբեջանական կողմը, ոչ թե շփման գծի երկայնքով: Օդային սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվել, իսկ այդ թռիչքներն ուսումնական բնույթի են»:

Սենոր Հասրաթյանը նշեց, որ Արցախի օդային տարածքը պաշտպանված է և այն խախտելու հակառակորդը յուրաքանչյուր փորձ արժանի հակահարված կստանա: