6 ապրիլի 2013 - 15:17 AMT
Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը նշել է 20-ամյակը

Ապրիլի 6-ին Հայաստանի ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ինստիտուտի կազմավորման և գործունեության 20-ամյակին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչություների պետեր, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմը, ազատամարտիկներ, ինստիտուտի կուրսատներն ու նրանց ծողները: Սեյրան Օհանյանը ներկայացրել է ռազմական ավիացիոն ինստիտուտի անցած ուղին և ձեռքբերումները. «Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ռազմական այս կրթօջախը ժամանակակից ռազմարվեստի հմուտ մասնագետների պատրաստման կենտրոն է, ունի ուսումնատեխնիկական հարուստ հնարավորություններ և փորձառու պրոֆեսորադասախոսական ու հրամանատարական կազմ»:

Նրա խոսքով, անցած 20 տարիների ընթացքում 612 սպաներ՝ օդաչուներ, ավիացիոն տեխնիկներ, կապավորներ, հակաօդային պաշտպանության մասնագետներ այս ռազմական հաստատությունում են սկսել գրել զինվորական բարդ, բայց և անչափ պատվաբեր իրենց կենսագրության առաջին էջը:

«Ինստիտուտի ղեկավարության, դասախոսական կազմի և շնորհաշատ կուրսատների ջանքերի շնորհիվ այս ռազմական կրթօջախը դարձել է նաև գիտական նորարարական լուրջ աշխատանքի կենտրոն»,- ասել է Օհանյանը: