13 ապրիլի 2013 - 11:11 AMT
Հասմիկ Պողոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Գառնիի կամրջի վերականգնման և նորոգման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Այս մասին PanARMENIAN.Net_ին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հասմիկ Պողոսյանը բարձր է գնահատել հայ-ամերիկյան մշակութային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձել Ազատ գետի վրա Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման և նորոգման աշխատանքներին: Հասմիկ Պողոսյանը նշել է, որ կամրջի վերականգնողական 3-րդ փուլի աշխատանքներն ընթացքի մեջ են և այն կավարտվեն սահմանված ժամկետում: Այս համատեքստում, դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել համատեղ համագործակցության արդյունավետության համար և համոզմունք հայտնել, որ հայ-ամերիկյան մշակութային համագործակցությունը կլինի շարունակական: