18 ապրիլի 2013 - 12:15 AMT
Տեխասում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից 70 մարդ է զոհվել

ԱՄՆ Տեխասի նահանգի Ուեստ քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից 60-70 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է KWTX հեռուստաալիքը:

Պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է տեղի ժամանակով 19:30-ին: Ամիակի պայթյունին հաջորդել է հրդեհը, որը տարածվել է նաև հարևանությամբ գտնվող դպրոցի ու ծերանոցի վրա:

Տարեցներից շատերը, հայտնվելով «հրե որոգայթում», չեն կարողացել դուրս գալ շենքից:

Տուժածների թիվը հասնում է հարյուրավորների: Քաղաքում մոտ 70 տուն է ոչնչացվել:

Ըստ տեղաբնակների, փրկարարները չեն շտապել օգնության, վախենալով որ, դա ահաբեկչություն էր և առաջին պայթյունին կհաջորդի մյուսը, հայտնում է ՌԲԿ-ն: