Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի հեղինակներից մեկն է, նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի Օբաման դիմում է ԱՄՆ հայ համայնքիn ուղերձով՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից հայերի զանգվածային կոտորածի հարցում:
Նախագահ Օբամային ուղղված նամակում Ադամ Շիֆը գրում է. «Ես հորդորում եմ Ձեզ ճանաչել Հայոց ցեղասպանությունը այս տարվա ձեր ուղերձում և ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել, կանգնել վերապրածների կողքին, ինչպես նաև զոհվածների ժառանգների կողքին, որոնց տառապանքները հակառակ դեպքում ուրացման նվաստացումից ու ցավից կշարունակվեն»:
Նամակում Շիֆը հիշեցնում է, որ հաջորդ շաբաթ լրանում է տղամարդկանց, կանանց ու երեխաների զանգվածային կոտորածի 98-ամյա տարելիցը: «1915 թվականի գարնանը Օսմանյան կայսրության կառավարությունը սկսեց հայերի ոչնչացումը Արևելայն Անատոլիայում: Մինիչ 1923թ. 1,5 մլն հայ սպանվեց, որոնք աշխարհի ամենահին քրիստոնյաներն են, իսկ վերապրածները սփռվեցին աշխարհով մեկ: Զբաղեցնելով սենատորի պաշտոնը, դուք խոստացել էիք ճանաչել Հայոց ցեղասպանութունը; Այժմ ես կոչ եմ անում անել դա»,-ասվում է Շիֆի նամակում: