Գավաթի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո «Փյունիկի» ավագ Արտակ Եդիգարյանը կիսվել է իր տպավորություններով:
«Շատ ուրախ ենք, որ հաղթեցինք ու դուրս եկանք եզրափակիչ: «Գանձասարի» հարձակվողական գծում տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստներ կան, որ եթե հնարավորություն տվեցիր, կպատժեն: Շատ դժվար հանդիպում էր, բայց բոլորիս ընդհանուր ջանքերի շնորհիվ մենք կարողացանք հաջողության հասնել»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Եդիգարյանը:
Նրա խոսքով, չնայած խաղը սեփական հարկի տակ էր, սակայն ավելի պատասխանատու էր. «Կապ չունի, որ հաղթել էինք Կապանում 1:0: Շատ վտանգավոր հաշիվ էր, բայց ամեն ինչ կարողացանք մեր օգտին ավարտել»:
Եդիգարյանն ավելացրել է, որ կապ չունի, որ եզրափակչում նրանց մրցակիցը գործող գավաթակիր «Շիրակն» է լինելու, իրենք պետք է լավ տրամադրվեն և ամեն գնով հաղթեն: