31 հունվարի 2003 - 22:20 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՄՏԱԴԻՐ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԺԱՄԱՆԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերի Դեւիսը կարող է Լեռնային Ղարաբաղ ժամանել երրորդ երկրով` Վրաստանով: Այդ մասին հաղորդելով Բաքվի «525» թերթին` Դեւիսը հայտարարել է, որ տարածաշրջան կայցելի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո` փետրվարի վերջին կամ մարտի սկզբին, եւ կուղեւորվի Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: Միաժամանակ, զեկուցողը չի բացառել, որ մեկնումը Լեռնային Ղարաբաղ Թբիլիսիով կարող է անհնար լինել: Այդ կապակցությամբ Թ. Դեւիսը նշել է. «Եթե ես Ղարաբաղ գնամ Ադրբեջանով, դա չի նշանակում, թե ես պաշտպանում եմ Ադրբեջանին: Համապատասխանաբար` իմ ուղեւորությունն այնտեղ Հայաստանով չի նշանակում, թե պաշտպանում եմ Հայաստանին»: Դեւիսի խոսքերով` հակամարտության վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի տարածաշրջան ուղեւորությունից հետո: