22 ապրիլի 2013 - 21:07 AMT
Փլուզում՝ Կապանում. Տուժածներ չկան

Այսօր՝ ժամը 17.47-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տանը տեղի է ունեցել փլուզում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ փլուզվել է Ամալյա Ալեքսանյանին պատկանող երկհարկանի տան (կառուցված` 1950-ական թվականներին, 130 ք.մ) երկրորդ հարկի երկշերտ պատի ներքին շերտը (11 ք.մ): Տուժածներ չկան: