23 ապրիլի 2013 - 12:44 AMT
Չեխիան եվրոյի ներմուծման հարցը կդնի հանրաքվեի

Չեխիան եվրոյի ներմուծման հարցը կդնի հանրաքվեի, հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը Չեխական հեռուստատեսությանը: «Եվրոյին անցնելու գլխավոր պայմանը պետք է լինի ընտրողների որոշումը հանրաքվեի արդյունքում»,-ասել է Նեչասը:

Նա նշել է, որ կոնկրետ ժամկետների մասին խոսելը վաղ է: «Սխալ կլիներ կոնկրետ ժամկետներ նշել, քանի որ եվրոյի հետ կապված իրավիճակը շատ դինամիկ է զարգանում»,-ասել է Նեչասը:

Նախօրեին նախագահ Միլոշ Զեեմանը Passauer Neue Presse-ին ասել էր, որ Չեխիան կարող է եվրոյի գոտուն անդամակցել առաջիկա 5 տարիներին:

Այժմ երկրում ավելի շատ են այդ գաղափարի հակառակորդները, քան կողմնակիցները: