2013թ. հունվար-մարտ ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով փոխադրվել է 306 467 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 303 571 ուղևորի համեմատ: Այս մասին հայտնում են Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 141 192 մարդ` 2012թվականի 138 691 -ի դիմաց, մեկնել է 165 275 մարդ` 2012 թվականի 164 880 -ի դիմաց:
Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 2 523 տոննա բեռ` 2012թ. 2 164 տոննայի դիմաց:
Մասնավորապես, արտահանվել է 1 465 տոննա բեռ` 2012թ. 907 տոննայի դիմաց և ներկրվել է 1 058 տոննա` 2012թ. 1 257 տոննայի դիմաց:
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 1 935 ` 2012թ. նույն շրջանի 2 150 -ի դիմաց: