Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը մասնակցում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին Ստրասբուրգում, կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և հայտարարել է, որ Վրաստանը ՌԴ հանդեպ կլինի կոռեկտ, բայց սկզբունքային:
«Ցանկանում եմ նշել, որ Կովկասը դեռ անվտանգ գոտի չէ: Մենք պետք է երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ, որը մեր ամենամեծ հարևանն է: Մենք երկկողմ երկխոսություններ ենք սկսել, մենք վերադարձնում ենք մեր արտադրանքը ռուսական շուկա»,-ասել է Իվանիշվիլին:
Վրաց վարչապետը նաև կարևորել է եվրոպացի գործընկերների աջակցությունը այդ գործում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: