Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Փարիզում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի վարչական խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերի հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների և շրջանների զարգացմանը:
Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին` Արցախին մշտապես սատարելու համար: