29 ապրիլի 2013 - 16:28 AMT
Հայաստանը կմասնակցի Դուբայի AIM 2013 ամենամյա ներդրումային համաժողովին

ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայկական պատվիրակությունը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք եռօրյա AIM 2013 ամենամյա ներդրումային համաժողովին, ունիվերսալ ցուցահանդեսին և գործարարհանդիպումներին:

AIM 2013»-ին կմասնակցեն շուրջ 70 երկրներից (Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Արաբական աշխարհ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, ԱՊՀ երկրներ և այլն) մոտ 3000 մասնակից:

Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները և առկա ներդրումային ծրագրերը: Միջոցառումը հարթակ կհանդիսանամասնակից երկրների և հայ գործարարների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, ընդլայնման, նոր գործարար հարաբերություններիստեղծման և հետագա զարգացման համար:

Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն Զարգացման հայկական գործակալությունը, Արդյունաբերական զարգացման հիմնադրամը, ՀԲԱԿ-Հայաստանի Բերքի առաջմղման կենտրոնը, Էլբատ ՓԲԸ (էլեկտրոնիկա), Սիս Նատուրալը (հյութերի արտադրություն), Սամ-Հար ՍՊԸ (հյութերի արտադրություն),Եվրոկոմֆորտ ՍՊԸ (կահույքի արտադրություն), Էսկուլապ ՍՊԸ (դեղագործություն), Գնոմոն (ոսկերչություն), Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

Կներկայացվեն ներդրումային ծրագրերը հետևյալ ոլորտներում՝ կահույքի արտադրություն, հյութերի արտադրություն, գյուղատնտեսություն:

Սույն ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության «Պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը: