ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների միջադեպին և այդ կապալցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարություններին:
Անդրադառնալով ոստիկանապետի հայտարարությանը, թե որոշ պատգամավորներ իերն զանգահարել և խնդրել են, որ Գյումրու դեպքերի հետ կապված ցուցմունք չտան, Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես առաջարկում, որ ԱԺ նախագահը դիմի ոստիկանապետին և ստանա այն պատգամավորների անունները, ովքեր զանգել են ոստիկանապետին»: ՀՅԴ պատգամավորը նկատեց, որ գոյություն ունի ԱԺ էթիկայի հանձնաժողով, որը, սակայն, այժմ քննում է երկրորդական հարցեր: Վահան Հովհաննիսյանն առաջարկեց էթիկայի հանձնաժողում քննել հենց այդ պատգամավորների հարցը:
«Ես ուզում եմ իմանալ` ովքե՞ր են այս դահլիճի «խառոշիները», ովքե՞ր ինձ կարող են պարտադրել կամ ովքե՞ր են, որ ներկայանում են իմ անունից, քանի որ պատգամավորներ են և մեր ինսիտուտի անունից իրենց թույլ են տալիս դիմել ոստիկանապետին` ասելով, թե «մեր ախպերները թող ցուցմունք չտան, որովհետև ամոթ ա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: