10 դեկտեմբերի 2005 - 14:29 AMT
ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում
Եվրոպայի Խորհուրդը ձեռնամուխ կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի կայուն ժողովրդավարական զարգացման ապահովմանն ուղղված գործողությունների ծրագրի մշակմանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մոդ դե Բուր-Բուկիկիոն Բրյուսելում տեղի ունեցած «Մշակութային ժառանգության նշանակությունը Եվրոպայի համար»: «Մենք կաշխատենք օգնել այդ երկրներին` նրանց կայուն զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության եւ միջմշակութային փոխըմբռնման զարգացմանն ուղղված նոր քաղաքական ռազմավարություն մշակելու գործում»,-ասել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը: Նա հույս է հայտնել, որ «Կիեւյան նախաձեռնություն» անվանումը ստացած այդ նախագծին որպես գործընկեր կմիանա նաեւ Եվրամիությունը: