Նյու Յորքում ավարտին է մոտենումերկվորյակ երկնաքերերի տեղում կառուցվող առաջին բարձրահարկի շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է Associated Presse-ը, նշելով, որ այս նորակառույց երկնաքերը ստացել է Ազատության աշտարակ անվանումը:
Ազատության աշտարակն ունի 104 հարկ ու դրա բարձրությունը հասնում է 551 մետրի: Այսպիսով, 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ պայթեցված համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում կառուցվել է արևմտյան կիսագնդի ամենաբարձր շինությունը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` երկնաքերը դեռևս չի շահագործվի: Նախնական տվյալներով, դրա բացում կլինի միայն մյուս տարի` 2014թ.-ին: