13 մայիսի 2013 - 14:56 AMT
Եվրատեսիլ-2013-ը պաշտոնապես մեկնարկել է շվեդական Մալմյո քաղաքում

Եվրատեսիլ-2013-ը պաշտոնապես մեկնարկել է շվեդական Մալմյո քաղաքում՝ Օպերայի շենքում: Բացման արարողությունը հեռարձակվել է նաև Օպերայի շենքին հարող հրապարակում տեղադրված հսկայական էկրաններով:

58-րդ Եվրատեսիլին մասնակցում է 39 երկիր: Նրանց ներկայացուցիչները բոլորը հանդիպել են կիարկի օրը «եվրոակումբում» կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը: Ակնկալվում է մոտ 100 հազար հյուրերի այցելություն Եվրատեսլ մրցույթին:

Մրցույթն անցնելու է «Մալմյո արենայում», որը կառուցվել է 2008թ. և տեղավորում է 15,5 հազար հանդիսատես: Եվրատեսիլի տոմսերը վաճառվել են դեռ նախորդ տարի:

Մրցույթի երկու կիսաեզրափակիչները կանցնեն մայիսի 14 և 16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 18-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: