Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բեռլին իր այցի ժամանակ հորդորել է համաշխարհային հանրությանը միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարության դեմ, որին Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Ռեյհանլը քաղաքում ահաբեկչության համար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
«Ժամանակն է համատեղ գործելու ռեժիմի դեմ»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկու պայթյունների կազմակերպման ետևում կանգնած է հին մարքսիստական ահաբեկչական կազմակերպությունը», որը կապված է նախագահ Ասադի հետ:
Ռեյհանլիում պայթյունի հետևանքով զոհվել է 43 մարդ, շուրջ 100-ը վիրավորվել են: