13 մայիսի 2013 - 13:54 AMT
Վիկ Դարչինյան. Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը 8-ամսյա դադարից հետո վերադարձել է ռինգ և վստահ հաղթանակ տարել մեքսիկացի Խավիեր Գալոյի հանդեպ: Նա չորրորդ ռաունդում հաղթել է նոկաուտով:

«Գալոն շատ կոշտ բռնցքամարտիկ է և ձգտում էր հաղթել: Այժմ ես պատրաստ եմ մեծ մենամարտերի և հաջորդ մենամարտում ցանկանում եմ հանդիպել Վիկտոր Տերասասի հետ և նվաճել WBC տիտղոսը»,-ասել է Դարչինյանը:

Նա նաև հավելել է, որ երրորդ տիտղոսի նվաճումը շատ կարևոր է նրա կարիերայի համար՝ «Ես հաղթանակների եմ ձգտում, որպեսզի չեմպիոն դառնամ երեք քաշային կարգերում և մտնեմ պատմության մեջ: Ես ամեն ինչ կանեմ այդ արդյունքին հասնելու համար»,- հայտնում է boxingscene.com-ը: