Հայաստանի բռնցքամարտի հավաքականն այսօր վերսկսել է մարզումները Երևանում: Մինչ այդ բռնցքամարտիկները մարզվել են Ծաղկաձորում՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասաց, որ առաջնությունում հանդես կգան 7 հայ բռնցքամարտիկներ:
«Մինչ ԵԱ-ն մենք մայիսի 19-29-ին Կիևում համատեղ հավաք կանցկացնենք Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, հավանաբար, նաև Ադրբեջանի հետ: Տղաները լավ մարզավիճակում են, ամեն ինչ կանենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,-ասել է Աղամալյանը:
ԵԱ-ում, որը կանցնի Մինսկում մայիսի 30-ից հունիսի 9-ը, հանդես կգան Հովհաննես Դանիելյանը (49կգ), Նարեկ Աբգարյանը (52կգ), Արամ Ավագյանը (56կգ), Հովհաննես Բոչկովը (60կգ), Արա Պուլուզյանը (64կգ), Արման Հովիկյանը (75կգ) և Արմեն Սիմոնյանը (+91կգ):