Բելառուսն իր առաջին ատոմակայանն է կառուցում, ուստի հետաքրքրված է ԱԷԿ-ի շահագործման ու անվտանգության ապահովման Հայաստանի փորձով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցում:
«Դուք նման օբյեկտների շահագործման բավականին լուրջ փորձ եք կուտակել, և մենք հուսով ենք, որ Հայաստանը կկարողանա մոտ մեկ տասնյակ լավ մասնագետներ գործուղել Բելառուս, որպեսզի նրանք օգնեն մեզ ատոմակայանի շահագործման առաջին փուլում»,-ասել է նա:
Մայիսի 14-ին Բելառուսի նախագահը կայցելի ՀԱԷԿ:
Բելառուսում ատոմակայան կառուցելու մասին որոշումն ընդունվել է 2008թ.: Առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2016թ., իսկ երկրորդը՝ 2018թ.: