Ստավանգերում շարունակվում է 10 գրոսմայստերների մասնակցությամբ գերմրցաշարը: Մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ։ Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում։
Ավարտվել է նաև Պյոտր Սվիդլեր - Վիշվանաթան Անանդ պարտիան։Նրանք ևս ոչ ոքի են խաղացել:
Կարյակինը -Մագնուս Կարլսեն, Ջոն Լյուդվիգ Համմեր-Վան Հաո պարտիաները դեռ շարունակվում են:
Նշենք , որ նախորդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվեց Սերգեյ Կարյակինին: Այժմ հայ գրոսմայստերն ունի 2.5 միավոր: