14 մայիսի 2013 - 11:16 AMT
ԿԸՀ-ն այսօր կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը. Կան ինքնաբացարկներ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին արձանագրությունը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հայտնեց, որ հանձնաժողովն արձանագրություն կկազմի մանդատները կուսակցություններին բաշխելու մասին, մանդատներ կտրվեն ընտրական ցուցակներում այդ պահին առկա թեկնածուներին:

Իսկ հետագայում ինքնաբացարկների դիմումների դեպքում թեկնածուի գրանցումը ուժը կորցրած կճանաչվի և մանդատը կփոխանցվի ընտրական ցուցակի հաջորդ համարին:

Ավելացնենք, որ հանձնաժողովն ինքնաբացարկի մասին դիմումներ է ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 113 թեկնածուներից:

Ինքնաբացարկի մասին 21 դիմումներ ստացվել են Հանրապետական կուսակցությունից:

Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրվել է ավագանու 42, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 17, «Բարև Երևան» դաշինքից` 6 անդամ: