ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման նոր ծրագրի մեկնարկային պայմանները, ծրագրի առաջին տարվա աշխատանքների կարգավիճակը, և իրականացման ընթացքը։ Անդրադառնալով ծրագրի առաջին տարում նախատեսված աշխատանքների ծավալին` նշվեց, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածների վերականգնում ։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը` 56.2 մլն ԱՄՆ դոլար է։
Նախարարն ընդգծեց, որ նախարարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների` մասնավորապես դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհների, ինչպես նաև Երևան-Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, որում ցանկալի է, որ ՀԲ-ն ևս իր մասնակցությունն ունենա։