7 մարդ զոհվել է, մոտ 100-ը վիրավորել՝ ամերիկյան Տեխաս նահանգում հզոր տորնադոյի հետևանքով: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ևս 14 մարդ անհայտ կորած է համարվում:
Ըստ տեղական ԶԼՄ-ների, փոթորիկը շուրջ 80 բնակելի տուն է ոչնչացրել, վնասվել են էլեկտրահաղորդման գծերը: Ականատեսներն ասում են, որ քամին օդ էր բարձրացնում ավտոմեքենաներ ու մեծ ծառեր էր տապալում:
Ամենից շատ տուժել է Գրենբերի քաղաքը, որը գտնվում է Դալասից 100 կմ հեռավորության վրա, հայտնում է euronews-ը: