27 դեկտեմբերի 2005 - 16:22 AMT
Ա.Բաղդասարյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի հաստատումը ՀՀ եւ Թուրքմենստանի միջեւ
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Խիդիր Սապարլիեւին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու պետությունների փոխհարաբերությունների սերտացմանն առնչվող հարցեր: Խ.Սապարլիեւը, նշելով, որ միջպետական 40 համաձայնագրեր են ստորագրված, թուրքմենական կողմի պատրաստակամությունը հայտնեց խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների ներուժին: Իր հերթին, Արթուր Բաղդասարյանը, փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունից ելնելով` նշեց, որ Հայաստանը բաց է երկխոսության համար եւ կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հաստատումը, այդ նպատակով` պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծումը: