22 մայիսի 2013 - 14:06 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանխավճարային բաժանորդներին առաջարկում է անսահմանափակ ինտերնետ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր` «BIT» ծառայությունը, որի շնորհիվ կանխավճարային բաժանորդները կարող են բջջային հեռախոսից օգտվել անսահմանափակ ինտերնետից` ֆիքսված գումարի դիմաց, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«BIT» ծառայության գործողության ժամկետն է 30 օր, իսկ ակտիվացումն արժե 2500 դրամ: Տրամադրվող անսահմանափակ ինտերնետի առավելագույն արագությունն է 384 Կբիթ/վրկ:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: