Ազգային ժողովում այսօր հերթական քառօրյայի մեկինարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀԿ որևէ կառույցում խորհրդակցություն անցկացրել են հայ-թուրքական արձանագորություններն ԱԺ օրակարգից հանելու մասին և նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ կապակցությամբ:
«Այս խարանը մնում է մեր խորհրդարանում»,- նկատեց պատգամավորը:
ԱԺ նախագահը հայտնեց, որ նոր բան այս հարցում չկա, որևէ քննարկում չի եղել. «Հարցը գտնվում է նախագահի լիազորությունների շրջանակում, նա նման որոշում չի կայացրել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին առաջարկեց խորհրդարանական լսումներ անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների հարցի շուրջ: