Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ցուցարարների առաջնորդների հետ հունիսի 12-ին: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Գեզի զբոսայգի պլատֆորմ» խմբի առաջնորդները դիմել են իշխող Արդարության ու զարգացման կուսակցությանը՝ հանդիպում խնդրելով վարչապետի հետ, որը համաձայնվել է դրան:
Ավելի վաղ Էրդողանը կոշտ քննադատել է բողոքող ցուցարարներին «դիակապտներ» անվանելով նրանց: Նա կոչ է արել իր կողմնակիցներին զանգվածային ակցիներ անցկացնել հունիսի 14-ին ու 15-ին Անկարայում և Ստամբուլում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: