11 հունիսի 2013 - 10:05 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Պարկեն» մարզադաշտում անցկացրել է մարզում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն անցկացրել է նախախաղային մարզումը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:

Թեթև նախավարժանքից հետո, թիմն անցկացրել է երկկողմանի խաղ: Մարզմանը մասնակցում էին բոլոր հրավիրված ֆուտբոլիստները, ինչպես նաև լեհական «Լեխիայի» պաշտպան Լևոն Հայրապետյանը, ով սակայն չի մասնակցի հանդիպմանը:

Դանիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Երևանի ժամանակով ժամը 22:15-ին: Հայաստանը ԱԱ ընտրական B խմբում 3 միավորով 5-րդ տեղում է, իսկ Դանիան ունի 6 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: