Խանտի- Մանսիյսկում ավարտվել է բլից շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը: Նա վաստակել է 18 միավոր և գրավել 8-րդ տեղը:
Գաբրիել Սրագսյանը 17 միավորով 12-րդն է, Վլադիմիր Հակոբյանը նույնքան միավորով 13-րդը: Աշոտ Նադանյանը վաստակել է 13,5 միավոր և զբաղեցրել 51-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել վիետնամցի Լե Կուանգ Լյեմը:
Արագ և բլից շախմատի առաջնությունները կայացել են Խանտի- Մանսիյսկում հունիսի 6-10: Մրցանակային ֆոնդը կազմել է 400 000 դոլլար: