Ադրբեջանն ու Թուրքիան կարևորում են Պաղեստինի խնդիրը: Այդ մասին Բաքվում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հանդես գալով Պաղեստինին օգնության և Երուսաղեմի հատվածային զարգացման ռազմավարական պլանի ֆինանսավորման դոնորների խորհրդաժողովին:
Թուրքիայի ԱԳ նախարարը կրկին հաստատել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որը սատարում է Ադրբեջանին ղարաբաղյան կարգավորման հարցում: «Երկու երկրները կքննարկեն իրավիճակն ու հակամարտության հանգուցալուծման ուղիները: Մենք միշտ Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի բարեկեցությունը և նրա հեղինակության բարձրացումը համաշխարհային մակարդակում միշտ կուրախացնի մեզ»,-ասել է Դավութօղլուն:
Բաքվում անցնում է Իսլամական ֆինանսական անվտանգության ցանցի հիմնադիր խորհրդաժողովը, ինչպես նաև Երուսաղեմի զարգացմանն ուղղված դոնորական խորհրդաժողովը, հայտնում է ANSPRESS-ը: