Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Քաբուլում խորհրդարանի շենքի մոտ: Կան զոհվածներ, հայտնում են արևմտյան ու իրանական ԶԼՄ-ները՝ ոստիկանության տվյալների վրա հղումով:
Ըստ Khaama Press-ի, մահապարտը պայթեցրել է իրեն ավտոմեքենաների ընթացքի ճանապարհին, մենքենաներից մեկում էր գտնվում խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Մոհակիկը: Պատգամավորն ու ևս երկու մարդ է զոհվել պայթյունի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը: