Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջիկա 2 օրվա ընթացքում բուժզննում կանցնի անգլիական «Լիվերպուլում»: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացել է դոնեցկյան ակումբում իր հավաստի աղբյուրներից:
Մխիթարյանը շտապ մեկնելու է Անգլիա, իսկ պաշտոնապես պայմանագիր է կնքելու ակումբի հետ շաբաթվա վերջում: Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուին ձեռք բերելու համար «Լիվերպուլը» վճարելու է մոտ 30 մլն եվրո:
Այս մրցաշրջանում «Շախտյորի» կազմում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և Գավաթակիր: Այդ ընթացքում նա անցկացրել է 41 հանդիպում և դարձել 29 գնդակի հեղինակ: