8 փետրվարի 2006 - 14:49 AMT
Ա.Մելիքյան. Դեռեւս վաղ է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը գտնում է, որ դեռեւս վաղ է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-11 Փազրիում կայանալիք հանդիպման արդյունքների մասին: «Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կքննարկվեն Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ: Եթե դրանք ընդունելի կլինեն ԼՂՀ ժողովրդի համար, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ինչ-որ համաձայնագրեր ստորագրելու մասին: Եթե Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ առաջարկները չգոհացնեն Ղարաբաղի ժողովրդին, ապա, բնականաբար, մենք` ես ի նկատի ունեմ Հայաստանն ու ԼՂՀ-ն, ոչինչ չենք ստորագրի»,-ասել է Ա.Մելիքյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: