20 հունիսի 2013 - 15:00 AMT
Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ավիաբազայի փակմանը

Ղրղզստանի խորհրդարանը հունիսի 20-ին քվեարկել է հանրապետության տարածքում ԱՄՆ ավիաբազայի տեղակայման մասին համաձայնագրի լուծարման օգտին, հայտնում է K-News-ը:

Համապատասխան օրինագիծն ընդունվել է միանգամից երեք ընթերցմամբ: Նրա օգտին է քվեարկել 91 մարդ, 5-ը դեմ է եղել: Ըստ օրինագծի, ամերիկայն ավիաբազայի մասին պայմանագիրը դենոնսացիայի կենթարկվի 2014թ. հուլիսի 11-ից: Որոշումն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուն պես:

2014 թվականին սպառվում է ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետը: Տեսականորեն այն կարող էր երկարացվել, սակայն Ղրղզստանի ներկայիս ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր, որ մտադիր չէ իր տարածքում թողնել այդ օբյեկտը: