17 փետրվարի 2006 - 13:49 AMT
Երեւանում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը
Այսօր Երեւանում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի միջանկյալ նիստը` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի նախագահությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում: Նիստի ընթացքում երկու կողմերը քննարկեցին 2005 թվականի սեպտեմբերի հանդիպման արդյունքում մշակված գործողությունների ծրագիրը եւ պաշտոնապես ստորագրեցին այն: Հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը, որի հայաստանյան մասի ստորագրման արարողությանը տեղի կունենա ընթացիկ տարվա գարնանը Վաշինգտոնում: