Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանը դատարան է բերվել կանացի խալաթով, քանի որ ձեռքի տակ պարզապես այլ հագուստ չի եղել: Այս մասին Риа Новости-ի հետ զրույցում ասել է մեղադրյալի պաշտպան Էրիկ Չաբանովը:
« Հիդանդանոցում նրան առաջին օգնություն ցուցաբերելու համար բժիշկները պատռել են հագուստները, իսկ երբ նրան դատարան են տեղափոխել, ձեռքի տակ որևէ այլ շոր չի եղել: Որևէ մեկը մտադիր չի եղել վիրավորել նրան: Ես անընդհատ նրա կողքին եմ եղել, այդ մասին հիվանդանոցում կարող էին տեղակացնել նաև ինձ ու մենք համապատասխան քայլեր կձեռնարկեինք հագուստով ապահովելու համար»,- ասել է Չաբանովը:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Երեկ նրան դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով և չսափրված, ինչն էլ համացանցում հայերի վրդովմունքի պատճառն է դարձել: