Սիրիայի ընդդիմության գրոհայինների նախօրեին ձեռնարկած հարձակման արդյունքում Սիրիայի Իդլիբ գավառի հյուսիս-արևմուտքում 25 մարդ է զոհվել: Եվս 85 տուժած վիրավորվել է:
Զոհվածներն, այդ թվում կանայք ու երեխաներ, սպանվել են ինքնաշեն հրթիռի պայթյունից: Հրթիռը չի հասել նշանակետին ու պայթել է քաղաքում անցնող տոնավաճառի տարածքում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Միևնույն ժամանակ, ըստ սիրիացի ընդդիմադիրների, կառավարական զորքերը գնդակոծել են քաղաքը, որի արդյունքում 19 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են: