Նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման գործընթացի մեկնարկի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության կառավարությանըմեկամսյա ժամկետում պետք է դիմեի միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերի ընթացակարգերի ներդաշնակեցման և օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար:
Միջազգային մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունները ստանալուց հետո եռամսյա ժամկետում պետք է մշակի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կիրառվող ընթացակարգերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հայեցակարգի նախագիծը` Ազգային անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
Նշենք, որ հուլիսի 16-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ ԱԱԽ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտնեց «մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման մասին:
Ըստ ԱԱԽ քարտուղարի՝ համակարգը թույլ կտա զերծ մնալ բազմաթիվ քաշքշուկներից և առավել քաղաքակիրթ եղանակով կատարել բեռնափոխադրումներ, ինչպես նաև ապահովել քաղաքացիների քաղաքակիրթ տեղաշարժը: