22 հուլիսի 2013 - 16:40 AMT
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Բիլի փառատոնում գրավել է 2-րդ տեղը

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի Շախմատ960-ի մրցաշարում 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նա 1-2-րդ տեղերն է բաժանել գրոսմայստեր Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանին շնորհվել է երկրորդ մրցանակը:

Ղարամյանը հաջող է հանդես եկել նաև Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարում:

Այդտեղ նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 117 մասնակիցների մեջ բաժանել 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը հինգերորդն էր: Հայ գրոսմայստերը միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան):