24 հուլիսի 2013 - 17:57 AMT
Հայաստանն այն երկրների թվում է, որտեղ կարող են հանգստանալ գաղտնի տեղեկությունների տիրապետող ՌԴ սպաները

Ռուսաստանի ՊՆ-ն արգելել է այն սպաներին, որոնք տիրապետում են գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկությունների, հանգստանալ Եգիպտոսում և Իսրայելում: Ըստ «Իզվեստիա» թերթի, արգելված երկրների թվում են նաև մերձբալթյան երկրները, այդ թվում նաև Լատվիան:

Ըստ նոր հրամանի, ցուցակ է կազմվել, թե որտեղ կյարող են հանգստանալ գաղտնի և հույժ գաղտնի տեղեկությունների տիրապետող ՌԴ սպաները: Այդ ցուցակում են Աբխազիան, Ադրբդեջանը, Անդորան, Ավստրիան, Հայաստանը, Բուլղարիան, Բելառուսը, Բելգիան, Վիետնամը, Հունգարիան, Հունաստանը և այլ երկրներ:

Նախկին խորհրդային հանրապետություններից ցուցակում չկան Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Վրաստանը, նշանակում է, այնտեղ մեկնելու համար զինծառայողի արձակուրդի թույլտվությունը չեն ստորագրի: