2 օգոստոսի 2013 - 16:32 AMT
ՀՀ ԱԳՆ-ն դիմել է թուրքական կողմին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ

ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով օգոստոսի 1-ին դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ՀՀ պետական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը կրակ էին արձակել սահմանը խախտած հովիվի վրա, ով ստացված վնասվածքներից մահացել էր: ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ նախնական տվյալներով, 35-ամյա թուրք Մուսթաֆա Ուլքերը խախտել է Հայաստանի հետ սահմանը, կրակ բացել սահմանը հսկող ռուս սահմանապահների ուղղությամբ, ինչից հետո փորձել է սահմանից ավելի հեռու անցնել: Ռուս սահմանապահները հակադարձ կրակ են բացել, ինչի արդյունքում օրինախախտը վիրավորվել է, ավելի ուշ` մահացել: