12 օգոստոսի 2013 - 09:40 AMT
Իրաքում երկու պայթյունի արդյունքում հինգ զինծառայող է զոհվել

Իրաքում երկու պայթյունի արդյունքում զոհվել է հինգ զինծառայող, հաղորդում է Associated Press-ը: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Էլ-Մուսաիբ քաղաքի մատույցներում` Բաղդադից 60 կմ հեռավորության վրա: Ճանապարհի եզրին տեղադրված ռումբը ոչնչացրել է ռազմական պարեկը, երեք զինվոր զոհվել, տասը վիրավորվել են:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել հսկիչ անցագրային կետում, Բաղդադի արևմտյան Աբու-Գրաիբ արվարձանում: Մահապարտ-ահաբեկիչը իրականացրել է գործողությունը ականապատված մեքենայում: Երկու զինծառայող զոհվել, ինը վիրավորվել են:

Երկու հարձակումները տեղի են ունեցել Իրաքում պայթյունների շարքից հետո, ինչի արդյունքում 69 մարդ էր զոհվել: ԱՄՆ Պետդեպարտամնետը խիստ քննադատել էր այդ հարձակումները` խոստանալով 10 մլն դոլար դրանց կազմակերպիչների մասին տեղեկության դիմաց: Հաղորդագրության մեջ ահաբեկիչներն անվանվել են «իսլամի թշնամիներ և Միացյալ Նահանգների, Իրաքի ու միջազգային հանրության թշնամիներ»: