20 մարտի 2006 - 17:57 AMT
Բաքվում պահանջում են Ադրբեջանում Իրանի դեսպանին «պերսոնա նոն գրատա» հայտարարել
Օրերս «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամները Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ բողոքի գործողություն են անցկացրել: Դատապարտելով Աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի հասցեին Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանիի` դիվանագիտական շրջանակներից դուրս հայտարարությունները` գործողության մասնակիցները պահանջել են նրան «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Չնայած ոստիկանության` դեսպանատան տարածքը լքելու պահանջներին` ցուցարարները, այնուամենայնիվ, կարդացել են իրենց բանաձեւը, որում պահանջում են վերականգնել Իրանում բնակվող ադրբեջանցիների` մայրենի լեզվով ուսանելու, դպրոցներ, համալսարաններ բացելու, ազգային մշակույթը զարգացնելու իրավունքը: Սակայն բանաձեւը չի հաջողվել հանձնել դեսպանատան աշխատակիցներին, քանի որ վերջիններս հրաժարվել են այն վերցնել, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: