11 հոկտեմբերի 2013 - 13:58 AMT
2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը

2013 թ. խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), որը պետք է ապահովի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացումը:

Այդ մասին ուրբաթ օրը հայտարարվել է Օսլոյում: Խաղաղության Նոբելյան մրցանակն ամեն տարի շնորհվող Նոբելյան մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է 1901 թվականից ի վեր և հանդիսանում է ամենահայտնի ու հեղինակավոր միջազգային պարգևը քաղաքական-հասարակական ու հումանիտար գործունեության ոլորտում:

ՔԶԱԿ-ը սեպտեմբերի վերջում հաստատեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման պլանը, որը միացավ այդ կազմակերպությանը՝ դիմակայելով զինված հակակառավարական խմբավորումներին: Քիմիական զենքի արտադրության համար սարքավորումները նախատեսվում է ոչնչացնել 2013 թվականի նոյեմբերի սկզբին, իսկ բոլոր քիմիական արսենալները՝ 2014 թվականի առաջին կեսին:

ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհի մասին, ավելի ուշ ՄԱԿ քիմիական զենքի գծով փորձագետները հաստատեցին, որ քիմիական հարձակում եղել է:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՄԱԿ աջակցությամբ 1997 թ. ապրիլի 29-ին, երբ ուժի մեջ մտավ Քիմիական զենքի արգելման կոնվենցիան: Կազմակերպության նպատակներն են քիմիական զենքի արգելման արգելքի կատարման վերահսկողությունը, նրա պաշարների ոչնչացումը, աջակցությունը խաղաղ քիմիայի ոլորտում համագործակցության զարգացմանը, ինչպես նաև օգնությունը պետություններին քիմիական զենքից պաշտպանվելու և տարածումը կասեցնելու հարցում: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Հաագայում: