Լիբիայի Բենգազիում ականապատ մեքենան պայթել է Շվեդիայի հյուպատոսության մոտ: Այդ տեղեկությունը լրագրողներին է հաստատել տեղական անվտանգության ուժերի գնդապետ Աբդուլլահ Զաիդին:
Ըստ նրա, պայթյունի հետևանքով շենքին զգալի վնաս է հասցվել, սակայն զոհերից հաջողվել է խուսափել: Ահաբեկչության դրդապատճառները դեռևս անհայտ են, հայտնում է ՌԲԿ-ն:
Անցած շաբաթ Լիբիան ստիպված էին լքել Ռուսաստանի դեսպանության բոլոր աշխատակիցները: Պատճառը հարձակումն էր դիվանագիտական առաքելության վրա՝ գրոհայիններն իբր վրեժ էին լուծում ՌԴ քաղաքացուհու կողմից լիբիացու սպանության համար: Երկրի կառավարությունը չկարողացավ երաշխավորել դիվանագետներին, որ նման ապօրինություններ նորից չեն կրկնվի: Նախօրեին առևանգվեց ու որոշ ժամանկ անց ազատ արձակվեց Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը: