Երկուշաբթի Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց ավելի քան 2 դոլարով Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնության մասին, հայտնում է ВВС-ին:
«Ինչն իրոք մտահոգում է շուկաները, դա տեղի կունենա վեց ամսից, երբ իրանական նավթը կարող է լցնել շուկան,-նշել է Phillip Futures սինգապուրցի ներդրումային վերլուծաբան Չի Թաթ Թանը:-Երբ բացվի ամերիկյան շուկան, մենք ակնկալում ենք Brent տեսակի նավթի գնի նվազում, պակաս չափով՝ WTI-ի»: Նրա կարծիքով, այս շաբաթ Brent-ը կարող է նվազել մինչև 107 դոլար մեկ բարելի դիմաց:
Մյուս վերլուծաբանները գների հետագա նվազում չեն ակնկալում, քանի դեռ հայտնի չեն դարձել համաձայնության մանրամասները, և ենթադրում են, որ շուկայի վրա մեծ ազդեցություն կունենան ամերիկյան ԿԲ խթանների կասեցումն ու արդյունահանման խափանումները Լիբիայում:
«Գներն արձագանքել են պատմական համաձայնության վրա, քանի որ թույլ են տալիս նվազեցնել ռիսկի համար հավելագինը: Սակայն դա թարմ նորություն է, որը չկանխատեսված արձագանք ունեցավ: Գների նվազումը կարող է դադարել և մասնակիորեն վերադառնալ նախկին դիրքերին»,-չի բացառում Սիդնեյում OptionsXpress-ի վերլուծաբան Բեն լը Բրյունը:
Մասնավորապես, համաձայնագրի պայմանները կատարելու դեպքում Իրանը կարող է ստանալ նավթի վաճառից ստացած իր 4,2 մլրդ դոլարը, որոնք սառեցված են արևմտյան հաշվեհամարներում: Սպիտակ տան գնահատականով, 2012 թվականից ի վեր Իրանը կորցրեց շուրջ 80 մլրդ դոլար նավթի վաճառքի կրճատման պատճառով, նշում է Ռոսբալտը:
Նոյեմբերի լույս 24-ի գիշերը Իրանն ու «վեցնյակը» համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Իրանը հրաժարվել է Իրանը համաձայնվել է հրաժարվել ուրանի հարստացման նոր ցենտրիֆուգերի տեղադրումից, թույլ տալ միջազգային տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ, սառեցնել ծանր ջրի վրա կառուցվող միջուկային ռեակտորի կառուցումը:
Փոխարենը Իրանի հանդեպ գործող պատժամիջոցները մասնակիորեն կմեղմացվեն: Ըստ ԶԼՄ-ների, խոսքն առաջին հերթին արտերկրում Իրանի մոտ 4,2 մլրդ դոլար կազմող ակտիվների ապասառեցման մասին է:
Սակայն, եթե կես տարվա ընթացքում հանրությունը տեսնի, որ խոստումները չեն կատարվում, պատժամիջոցները կվերականգնվեն ամբողջ ծավալով, զգուշացրել է ԱՄՆ նախագահը:
Միջազգային հանրությունը պահանջում էր Թեհրանից միջազգային հսկողություն հաստատել ուրանի հարստացման գործընթացի հարցում և դադարեցնել Արակում ռեակտորի կառուցումը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:
Առաջընթացը բանակցություններում հնարավոր դարձավ, երբ նախագահ ընտրվեց չափավոր ազատական համարվող Հասան Ռոուհանին, սակայն բանակցությունների առաջին փուլը Ժնևում նոյեմբերի 7-9 ապարդյուն ավարտվեց: