5 մայիսի 2006 - 14:10 AMT
Սգո միջոցառումների կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները
Սոչիում սգո միջոցառումների կապակցությամբ, այն վայրում, որտեղ տեղի է ունեցել «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարը, ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները: «Գլոբուս» եւ «Դագոմիս» կատամարանները կմոտենան վթարի վայրին, եւ նավերում գտնվող հարազատներն, ինչպես նաեւ կառավարական հանձնաժողովների ղեկավարաներ` Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ծաղկեպսակներ կիջեցնեն ջրի վրա: Այնուհետեւ նրանց կտեղափոխեն Ադլեր, որտեղի հայկական եկեղեցում կմատուցվի սգո պատարագ: Պատարագներ կմատուցվեն նաեւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում եւ Սոչիի ուղղափառ եկեղեցիներում: