Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը՝ հատուկ պայմաններով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սակագնային պլան- ՄՏՍ Hay-Fi հարաբերակցությունը կլինի հետևյալը`
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+»` անվճար «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ»` անվճար «ՄՏՍ կոնեկտ ուսանողական»` 3000 դրամ «ՄՏՍ կոնեկտ 256»` 5000 դրամ
Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ և թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ: Գրպանում տեղավորվող այս հարմար սարքի առավելություններն են.
• ինտերնետի և ներքին ցանցի հնարավորություն` մինչև 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր և այլն), • պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ, • անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի DC-HSPA+ (մինչև 42.2 Մբիթ/վրկ` ներբեռնման և մինչև 5.76 Մբիթ/վրկ` վերբեռնման համար) ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակելի տարածքների ավելի քան 87%-ը: